Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը այսօր տուգանել է «ԱրմենՏել» ընկերությանը նախորդ տարվա հասույթի 2 տոկոսի չափով: Նույնպես այսօր, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշել է «ԱրմենՏել»-ին ենթարկել տույժի, որը գումարային մեծությամբ կազմում է 28 միլիոն դրամ:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամուլի քարտուղարի հաղորդագրության համաձայն` «ԱրմենՏել»-ի նկատմամբ վարույթ է հարուցվել ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող «Վեբ», «Արմինկո» եւ «ՔրոսսՆեթ» ընկերությունների դիմումների հիման վրա: Դիմումներում մի շարք խնդիրներ էին բարձրացվել` մասնավորապես, որ ունենալով մենաշնորհային դիրք հանրային համակցված հեռախոսացանցի համար վարձակալած գծի ծառայությունների շուկայում, «ԱրմենՏել»-ը այդ ցանցի միջոցով վերջնական սպառողներին մատուցում է բարձր արագությամբ եւ ցածր գնով ինտերնետ հասանելիության ծառայություն` «Հայ Լայն», սակայն մերժում է այլ լիցենզավորված պրովայդերներին նմանատիպ ծառայություններ մատուցելը` չտրամադրելով նրանց հանրային համակցված հեռախոսացանցը (բաշխիչ ցանցը) վարձակալության պայմաններով:
Մատնանշված խնդիրների կարգավորման նպատակով հանձնաժողովը «ԱրմենՏել»-ին 15 օր էր տրամադրել, սակայն այդ ժամկետում «ԱրմենՏել»-ի կողմից «Հայ Լայն»-ի նման ծառայությունների մատուցման համար բաշխիչ ցանցը պրովայդերներին չտրամադրելու խնդիրը մնացել է չլուծված:
Պետական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը այսօր «ԱրմենՏել»-ի գործողությունները որակել է որպես գերիշխող դիրքի չարաշահում եւ ընկերությանը տուգանել նախորդ տարվա հասույթի 2 տոկոսի չափով` բայց ոչ ավելի, քան 300 միլիոն դրամ, որն ընկերությունը պետք է պետական բյուջե վճարի 5 օրվա ընթացքում: Միաժամանակ, «ԱրմենՏել»-ին 30-օրյա ժամկետ է տրվել` խախտումը վերացնելու համար:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, իր հերթին, տեղեկացնում է, որ ուսումնասիրությունների արդյունքում պարզել է «ԱրմենՏել»-ի կողմից հանձնաժողովի սահմանած կարգի դրույթների խախտում, մասնավորապես, ձայնային ծառայություններ մատուցող կազմակերպությունների համարների գործարկման ընթացքի վերաբերյալ չի տրամադրվել համապատասխան տեղեկատվություն, ինչպես նաեւ մի շարք ընկերությունների հետ պայմանագրերը կնքվել են ուշացումներով: