Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը իր ներկայությամբ Պեկինում ոգեւորելու է հայ մարզիկներին


Պեկին են ժամանելու աշխարհի տարբեր պետությունների շուրջ 80 առաջնորդներ: Միջոցառման պատվավոր հյուրերի ցանկում են նաեւ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը եւ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը:

Հաստատված է Պեկին մեկնող հայաստանյան մարզիկների վերջնական կազմը: Հայաստանի պատվիրակության կազմում են 8 մարզաձեւեր ներկայացնող 25 մարզիկներ:

2004 թվականին Աթենքի օլիմպիական խաղերին Հայաստանը ներկայացնում էին 18 մարզիկներ: Ցավոք, նրանք վերադարձան առանց մեդալների: Այս տարի հատկապես ծանրամարտիկների հետ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը մեծ հույսեր է կապում:

Պեկինում կայանալիք 19-րդ օլիմպիական խաղերին մասնակցող մարզիկները անցնելու են ոչ միայն արգելված խթանիչների, այլեւ սեռական պատկանելության ստուգում: Դրա համար ստեղծվել է հատուկ լաբորատորիա: Այն մարզիկները, ում սեռական պատկանելությունը կասկած է հարուցում, անցնելու են հորմոնային ստուգում:


Էրիկ Ղազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG