Մայրաքաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանն այսօր 100 հազար դրամի տուգանք սահմանեց մարտի 1-ին իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության համար մեղադրվող գեղանկարիչ Տիգրան Բաղդասարյանի նկատմամբ:
Դատախազ Կորյուն Փիլոյանը դատարանից պահանջել էր 2 տարի փորձաշրջան սահմանել Տիգրան Բաղդասարյանի համար:
Բաղդասարյանի պաշտպան Արա Զաքարյանը պաշտպանական ճառում արդարացման դատավճիռ պահանջեց իր պաշտպանյալի համար, իսկ Բաղդասարյանն իր վերջին խոսքում հայտարարեց, թե ինքը հայտնվել է մեղադրյալի կարգավիճակում` քաղաքական պատվերի եւ, իր բնորոշմամբ` «ոստիկանների պատիվը ոտնահարող մի քանի ողորմելի ստահակների ստոր զրպարտության արդյունքում»:
Պաշտպանը ենթադրում է, որ դատավճռի հիմքում բացառապես դրվել են չորս ոստիկանների ցուցմունքները, ինչը, ըստ նրա, հակասում է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի 1620 բանաձեւի պահանջներին:
Հովհաննես Շողիկյան