Մատչելիության հղումներ

Վախճանվել է լորդ Ռասել Ջոնսթոնը


Երեկ, կյանքի 76-րդ տարում վախճանվել է Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի նախագահ լորդ Ռասել Ջոնսթոնը:

Բրիտանացի խորհրդարանականը Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի անդամ էր 23 տարի, իսկ 1999 - 2002 թվականներին նախագահել է Վեհաժողովը:

Եվրախորհրդի մամուլի բաժնի հաղորդագրությունում լորդ Ռասել Ջոնսթոնի մահվան պատճառը նշված չէ: Ըստ որոշ աղբյուրների` նա տառապում էր քաղցկեղով:

Լորդ Ռասել Ջոնսթոնի մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձներ են հղել կազմակերպության գլխավոր քարտուղար Թերրի Դեւիսը եւ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լուիս Մարիա դե Պուչը` բարձր գնահատելով Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում նրա բազմամյա գործունեությունը եւ մարդկային որակները:

(Լուսանկարը` Եվրախորհրդի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG