Մատչելիության հղումներ

Աշնանը Հայաստանում կանցկացվի ՆԱՏՕ-ի «Համատեղ աղեղ/նիզակակիր - 08» զորավարժությունը


ՆԱՏՕ-ի Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 21-ը ընկած ժամանակահատվածում Հայաստանում անցկացվելու է «Համատեղ աղեղ/նիզակակիր - 08» զորավարժությունը:

Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Սեյրան Շահսուվարյանի փոխանցմամբ` զորավարժության նպատակն է կատարելագործել ՆԱՏՕ-ի եւ այլ ուժերի փոխգործունակությունը: Սցենարը հիմնվելու է ՄԱԿ-ի կողմից լիազորված` ՆԱՏՕ-ի գլխավորած Ճգնաժամերի արձագանքման գործողությունների վրա:

Զորավարժությունում ներգրավվելու է շուրջ 1100 զինծառայող 21 երկրից, որից 7-ը` ՆԱՏՕ-ի անդամ, 12-ը` «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրում ընդգրկված, ինչպես նաեւ այլ գործընկեր երկրներից եւ «Ստամբուլյան համագործակցության նախաձեռնության» անդամ Արաբական Միացյալ Էմիրություններից:

Զորավարժությունը ղեկավարելու է Դաշնային հրամանատարության ցամաքային բաղադրիչի Հայդելբերգի կենտրոնակայանի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռոլանդ Քաթերը:

Անցած շաբաթ Հայաստանում անցկացվեցին «Ռուբեժ - 2008» զորավարժությունները, որոնց մասնակցում էին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ բոլոր պետությունների ներկայացուցիչները` 4 հազար զինծառայողներ եւ քաղաքացիական մասնագետներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG