Բոսնիայի սերբերի նախկին առաջնորդ Ռադովան Կարաջիչը, ով անցած երկուշաբթի ձերբկալվելուց հետո գտնվում է Բելգրադի մեկուսարանում, ըստ Սերբիայի զինվորական հանցագործությունների գծով հատուկ դատախազ Վլադիմիր Վուկչեւիչի, Հաագային դատարանին կհանձնվի գալիք շաբաթվա սկզբին:
«Կարաջիչը կարող է Հաագայի դատարանին հանձնվել արդեն երկուշաբթի օրը: Հանձնման մասին որոշումը դեռ պետք է ստորագրի Սերբիայի արդարադատության նախարարը», - սերբական լրատվամիջոցների փոխանցմամբ, հայտարարել է Վուկչեւիչը:
Նրա գնահատմամբ, անգամ Կարաջիչի փաստաբանի կողմից իր պաշտպանյալին միջազգային դատարանին հանձնելու որոշումը բողոքարկելու դեպքում «նվազագույն» են շանսերը, որ, Կարաջիչին դատեն Սերբիայում:
1992-95 թվականներին Բոսնիայում եւ Հերցոգովինայում պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրվող Կարաջիչը ձերբակալվել է անցած երկուշաբթի: