«Հրապարակ» թերթը, անդրադառնալով Հայ ազգային կոնգրեսի ձեւավորման գործընթացին եւ նշելով, թե ընդդիմության «ամենածանրակշիռ ուժը` «Ժառանգություն»-ը, ճիշտ է, մի քիչ լղոզված, բայց, այնուամենայնիվ, հրաժարվեց Կոնգրեսին անդամագրվելուց, ընդհանրացնում է. - «Ընդհանրապես, Հայաստանում միավորման գործընթացները չեն ստացվում: Շատ ավելի հաջող են ընթանում պառակտման գործընթացները. հազիվ մի տասը անդամ ունեցող կուսակցությունը մեկ էլ բաժանվում է երկու մասի, հետո` էլի մասերի: Դրա համար էլ Հայաստանը հեղեղված է մարդ-կուսակցություններով: Այնպես որ, համախմբման մասին հայտարարելն է ավելի հեշտ է, քան իրականացնելը»:
Հետեւելով «Գոլոս Արմենիի»-ին, որը հինգշաբթի օրն արդեն անդրադարձել էր Սերժ Սարգսյանի պաշտոնավարման գալիք 100 օրվան, «Ազգ» թերթը այսօրվա իր հրապարակումը վերանգրել է` «Սերժ Սարգսյանի երկրորդ հարյուր օրվան սպասելիս»: «Եթե Սերժ Սարգսյանի ռեզերվը Հանրապետական կուսակցությունն է, ապա, ֆուտբոլային տերմինոլոգիայով ասած, նրա պահեստայինների նստարանը ոչ թե աղքատ է, այլ ընդհանրապես դատարկ», - գրում է «Ազգ»-ը` շարունակելով. - «Կադրային սուղ ռեսուրսները Սերժ Սարգսյանին հետագայում էլ հնարավորություն չեն տա լուրջ քաղաքական ու տնտեսական բարեփոխումներ իրականացնել, իսկ ծայրահեղական ընդդիմությունը ծրագրված չէ կառուցողական երկխոսության ու քննադատության, այսինքն` ամեն սխալ կօգտագործեն իշխանություններին ու երկրին վարկաբեկելու համար: Հետեւաբար երկրորդ 100 օրերի ընթացքում պետք է քայլեր կատարվեն երկրում առկա քաղաքական լարվածության թուլացման, տնտեսական լուրջ բարեփոխումների եւ նախագահի շրջապատում առկա վարկաբեկված չինովնիկներից ազատվելու համար»: Անդրադառնալով կոռուպցիայի դեմ անբավարար պայքարին` մեկնաբանը նաեւ նշում է. - «Այսօր հայկական պետականության համար մեծագույն չարիքը կոռուպցիան է, որը սկսվում է ծննդատներից եւ մարդուն ուղեկցում ողջ կյանքի ընթացքում` մինչեւ գերեզմանատուն»:
«Գոլոս Արմենիի»-ին, ընդգծելով, թե «100 օր առաջ Հայաստանի ղեկին կանգնեցին Սերժ Սարգսյանը եւ Տիգրան Սարգսյանը», շեշտադրում է. - «Խնդիրները, որոնք նրանք դրել են իրենց, իշխանությունների եւ հասարակության առջեւ, հայկական պետականության նոր էջ են բացում»:
«Առավոտ»-ի խմբագրականը արձանագրում է. - «Այսօրվա ընդդիմությունը Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած Համաժողովրդական շարժումն է: Անկախ նրանից, թե ով ինչպես է այդ փաստին վերաբերվում, դա անհերքելի իրողություն է, քանի որ հենց այս ընդդիմության հետեւից են գնում հազարավոր մարդիկ… Այսօրվա իրավիճակից դժգոհ մարդիկ ներկայիս իշխանությունից ազատվելու հույսը կապում են հենց այս ընդդիմության հետ՝ ուրիշ ոչ մեկի: Ճիշտ այդպես 1991-1998 թվականներին նույն Տեր-Պետրոսյանին տապալելու հնարավորությունը գրեթե նույն զանգվածները տեսնում էին Դաշնակցության, ԱԺՄ-ի, ՍԻՄ-ի եւ այլ ուժերի ակտիվ գործողությունների մեջ: Եվ եթե այն ժամանակ, ենթադրենք, ռամկավարները հայտարարում էին, թե իրենք էլ են ընդդիմություն, բայց` կառուցողական, ապա այդ «կառուցողականներին» պարզապես հաշվի չէին առնում: Որովհետեւ զանգվածները իշխանափոխություն ուզում էին եւ ուզում են «հիմա', հիմա', հիմա'»:
«Հայոց Աշխարհ»-ի հարցազրույցում Առաջադիմական կոմկուսի նախագահ Վազգեն Սաֆարյանն ասում է. - «Ցավոք սրտի, կառուցողական ընդդիմության ձայնը այսօր իշխանությունները չեն ուզում լսել։ Նրանք լսում են այն մարդկանց կամ վախենում են այն մարդկանցից, ովքեր իրենց հետեւից զանգված են բերում եւ փորձում մասսայական ճնշում գործադրել իշխանության վրա… Իշխանությունները չեն կարողանում գտնել կառուցողական մտածողությամբ մարդկանց, նրանց հրապարակ բերել։ Ժամանակը չի՞ հերիքում, թե՞ լարվածությունը թույլ չի տալիս, չգիտեմ։ Այս իմաստով, կարծում եմ, Հանրային խորհուրդը կարող է այս բացը լրացնել»։
«Չորրորդ իշխանություն»-ը, անդրադառնալով Հայաստան կատարած այցելության ժամանակ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահի արած հայտարարություններին եւ իշխանությունների արձագանքին, համեմատում է. - «Երբ մեծահասակը երեխային խիստ տոնով արգելում է ձեռքը կրակի մեջ մտցնել, երեխային թվում է, թե իրական սպառնալիքը ոչ թե կրակն է, այլ մեծահասակը: Դրա համար էլ ձեռքը կրակի մեջ մտցնելիս ոչ թե կրակին է նայում, այլ նրան: Երեւի մտքում էլ ասում է` ջհանդամը, թող մի հատ էլ ականջս քաշի… Ըստ էության, ճիշտ նույն վիճակում են նաեւ Հայաստանի իշխանությունները. նրանք չեն հասկանում, որ իրենց համար աղետալի հետեւանքը ոչ թե Եվրախորհրդի կոշտ բանաձեւն է լինելու, այլ համաժողովրդական շարժման նոր ալիքը»:
«Հայաստանի Հանրապետություն» թերթը մեջբերում է Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Արմեն Աշոտյանի երեկվա ասուլիսից. - «Հայաստանում հետընտրական զարգացումների էներգետիկան չի մարել եւ չէր կարող մարել: Թե’ իշխանական, թե’ ընդդիմադիր դաշտի էներգետիկան փոխակերպվում է տարբեր երեւույթների եւ նախաձեռնությունների… Ակնհայտ է, որ ընդդիմության ակտիվության եւ էներգետիկայի պիկը անցել է»:
«Հայկական ժամանակ»-ի հայացքով, մինչդեռ, Աշոտյանը երեկ «բոչկաներ է գլորել» ՀՅԴ-ի վրա: Նա ասել է, որ «այն կուսակցությունները, որոնք նախագահական ընտրություններին մասնակցում էին սեփական թեկնածուներով, ընտրությունից հետո ունեն որոշակի բարդույթներ». - «Ավելի ճիշտ կլիներ, եթե նախագահական ընտրություններից հետո Դաշնակցությունը դառնար ընդդիմություն»:
Հրաչ Մելքումյան