Մատչելիության հղումներ

Կիպրոսի հունական եւ թուրքական համայնքները կվերսկսեն միավորման հարցով բանակցությունները


Կիպրոսի հունական եւ թուրքական հատվածների ղեկավարները այսօր համաձայնության են եկել կղզու վերամիավորման հարցով ուղղակի բանակցությունները վերսկսելու շուրջ:

Կիպրոսի նախագահ Դեմետրիս Քրիսթոֆիասը եւ կղզու թուրքական հատվածի առաջնորդ Մեհմեդ Ալի Թալաթը ՄԱԿ-ի կողմից վերահսկվող բուֆերային գոտում կայացած հանդիպման արդյունքում համատեղ հայտարարություն են ստորագրել, որով բանակցությունները նշանակվել են սեպտեմբերի 3-ին:

Կիպրոսը երկու մասի է բաժանված 1974 թվականից, երբ Թուրքիայի զորքերը ներխուժեցին կղզու տարածք:

Չորս տարի առաջ ՄԱԿ-ի ներկայացրած վերամիավորման ծրագիրը ընդունվել էր Կիպրոսի թուրքական հատվածի եւ մերժվել` հունական հատվածի կողմից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG