Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Լուիս Մարիա դե Պուչը այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրույցում ասաց, որ եթե Հայաստանը չկատարի ԵԽԽՎ-ի թիվ 1609 եւ 1620 բանաձեւերի պահանջները, ապա «սկանդալային իրավիճակ կստեղծվի», «Եվրոպայի խորհրդի մոնիտորինգի հանձնաժողովում, ինչպես նաեւ ԵԽԽՎ-ի աշնանային նստաշրջանում տեղի ունենալիք քննարկումները կարող են աղետալի լինել Հայաստանի համար» եւ «շատ արագ սանկցիաներ կկիրառվեն»:
Նա ասաց, որ այդ մասին խոսել է Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչների հետ ունեցած իր հանդիպումներում:
Հարցին, թե արդյոք դա նշանակում է, որ խնդիրը կարող է բարձրացվել արդեն հոկտեմբերին տեղի ունենալիք նստաշրջանում, ԵԽԽՎ-ի նախագահ դրական պատասխան տվեց` հավելելով, այդուհանդերձ, որ դա «կախված կլինի Մոնիտորինգի հանձնաժողովի որոշումից»:
Իսկ դիտարկմանը, թե մինչեւ սեպտեմբերի 11-ը [երբ նշանակված է ԵԽԽՎ-ի մոնիտորինգի հանձնաժողովի նիստը] քիչ ժամանակ է մնացել, վեհաժողովի նախագահը հակադարձեց, թե Հայաստանը ժամանակ ունեցել է դեռ մարտ ամսից, իսկ հունիսյան նստաշրջանում Հայաստանին լրացուցիչ ժամանակ տալու որոշումը «ուղղակի բացառություն էր»:
«Հայաստանը չի կարող սպասել մինչեւ հունվար», - ասաց նա հավելելով. - «Ավելին, մինչեւ հունվար հնարավոր է, որ արդեն որոշում կայացված լինի»:
ԵԽԽՎ-ի նախա•ահը ասաց նաեւ, որ Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներում անդրադարձել է նաեւ ընդդիմության հանրահավաքները շարունակաբար չարտոնելու խնդրին: Նրա համոզմամբ` ոչ թե օրենքն է վատը, այլ դրա կիրարկման պրակտիկան. - «Ես պահանջել եմ, որ պրակտիկան փոխվի»:
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահին այսօր ընդունել է նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Նախագահի մամլո գրասենյակի հաղորդագրության համաձայն, քննարկվել են ԵԽԽՎ-ի 1609 եւ 1620 բանաձեւերում ամփոփված առաջարկությունների կատարման ընթացքը:
Նշելով, որ իշխանություններն ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրել են երկու բանաձեւերն էլ, նախագահ Սարգսյանը վերահաստատել է դրանցից բխող դրույթների իրականացման գործում Հայաստանի վճռականությունը: Նա միաժամանակ ասել է, որ այդ դրույթներն արտացոլված են նաեւ Հանրապետության նախագահի նախընտրական ծրագրում եւ քաղաքական կոալիցիայի հուշագրում:
«Այնպես որ, այդ քայլերը մենք կատարում ենք ոչ թե պարտադրանքով, այլ` ներքին համոզմունքով», - ընդգծել է երկրի ղեկավարը:
«Լուիս Մարիա դե Պուչը խոսել է մարտի 1-2-ի դեպքերի անաչառ հետաքննության մասին: Նա իր համաձայնությունն է հայտնել Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի` փաստահավաք խումբ ստեղծելու առաջարկությանը», - ասված է հաղորդագրությունում:
ԵԽԽՎ-ի նախագահն արծարծել է անազատության մեջ գտնվող անձանց խնդիրը` նշել է, որ խոսքը չի վերաբերվում բռնարարքներ կամ հանցանք կատարած մարդկանց:
Նախագահ Սարգսյանը բացառել է, որ որեւէ մեկը կարող է դատապարտվել առանց հիմնավոր ապացույցների եւ մեղադրանքի:
Ռուզաննա Ստեփանյան