Թուրքական ոստիկանությունը այսօր ձերբակալել է եւս 20 մարդու, ովքեր կասկածվում են ծայրահեղ ազգայնական «Էրգենեկոն» գաղտնի կազմակերպության հետ առնչություն ունենալու եւ պետական հեղաշրջում ծրագրելու մեջ:
«Ռոյթերզ» գործակալության փոխանցմամբ` ոստիկանությունը առավոտյան միաժամանակյա գործողություններ է սկսել 5 նահանգներում, Թուրքիայի արեւմուտքից` Ստամբուլից, մինչեւ արեւելք` Էլազիգ:
«Անատոլիա» գործակալությունը տեղեկացնում է, որ հիմնական գործողությունները կենտրոնացվել են Քոնիա նահանգում, որտեղ 12 մարդ է ձերբակալվել:
Ձերբակալվածների թվում է մի լրագրող եւ ազգայնական փոքր կուսակցության ղեկավար անդամներ: Կուսակցության առաջնորդը արդեն իսկ կալանքի տակ է:
«Էրգենեկոն»-ի գործով մեղադրվում է ընդհանուր առմամբ 86 մարդ, այդ թվում բարձրաստիճան պաշտոնյաներ եւ պաշտոնաթող զինվորականներ:
Ենթադրություններ կան, որ «Էրգենեկոն»-ը առնչություն ունի «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության, ինչպես նաեւ Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկի դեմ մահափորձի հետ:
Իրինա Հովհաննիսյան, Պրահա