Ստամբուլի դատարանը երեկ մերժել է «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության նախապատրաստման մասին տեղեկատվությունն անտեսելու համար ոստիկանության 8 պաշտոնյաների, այդ թվում Ստամբուլի ոստիկանապետ Ջելալեդին Ջերահի եւ հետախուզության բյուրոյի նախկին ղեկավար Ահմեդ Իլհան Գյուլերի դեմ քննություն սկսելու պահանջով հայցը:
Ավելի վաղ Ստամբուլի նահանգապետ Մուամար Գյուլերը հրաժարվել էր թույլտվություն տրամադրել Ջերահի նկատմամբ քննություն սկսելու համար, եւ Դինքի ընտանիքի փաստաբանները բողոքարկել էին նրա այդ որոշումը: Ոստիկանության 7 այլ պաշտոնյաների դեմ քննություն սկսելու` նահանգապետի թույլտվությունը, իր հերթին, երեկ չեղյալ է հայտարարել դատարանը:
Թուրքական «Զաման» օրաթերթի փոխանցմամբ` դատարանի որոշմանը դեմ է քվեարկել դատավորներից մեկը միայն:
«Ակոս»-ի խմբագրապետի սպանության գործով դատավարության սկսվելուց ի վեր Դինքի ընտանիքի շահերը ներկայացնող փաստաբանները բազմիցս կասկածի տակ են առել գործընթացի անաչառությունը: Նրանք նաեւ մատնանշում են, որ ոստիկանությունը չի տրամադրում քննության համար անհրաժեշտ եւ դատարանի կողմից պահանջվող տեղեկատվությունը, որը վկայում է ոստիկանության պաշտոնյաների հետ կասկածյալներից ոմանց կապերի մասին: Պարզված է, մասնավորապես, որ կասկածյալներից մեկը ոստիկանության նախկին գործակալ է:
Երկուշաբթի օրը «Ռոյթերզ» լրատվական գործակալությունը հաղորդել էր, որ Թուրքիայի անվտանգության ծառայության երկու պաշտոնյաներ կասկածվում են «Ակոս»-ի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությանն առնչություն ունենալու մեջ: Տրապիզոնի նահանգապետ Նուրի Օքութանը կասկածյալներին ներկայացրել էր որպես «գնդապետ Ա» եւ «կապիտան Մ» եւ փոխանցել, որ նրանք կասկածվում են «Դինքին սպառնացող վտանգի մասին տեղեկատվությունը թաքցնելու եւ հանցագործությունը կանխելու համար անհրաժեշտ գործողությունների չդիմելու մեջ»: