Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան «միանգամայն հանգիստ» է վերաբերում փաստին, որ մի քանի շաբաթից Հայաստանում անցկացվելու են զորավարժություններ ՆԱՏՕ-ի հովանու ներքո:
«Յուրաքանչյուր պետություն կարող է ինքնուրույն կառուցել իր հարաբերությունները տարբեր միջազգային կազմակերպությունների եւ դաշինքների հետ», - այսօր «Ռուբեժ-2008» համատեղ հրամանատարաշտաբային զորավարժությունների բացումից հետո լրագրողների հետ զրույցում հավելեց Բորդյուժան: - «Հայաստանը հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ է եւ որոշակի պարտավորություններ ունի»:
Նրա խոսքով, դա նորմալ է ցանկացած երկրի համար, մանավանդ` «կոմպլեմենտարությունը իր արտաքին քաղաքականություն հռչակած Հայաստանի». - «Ես որքան հասկանում եմ, սա համահունչ է այսօր Հայաստանի ղեկավարության հռչակած ռազմավարական ուղուն»:
Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշեց, որ ՆԱՏՕ-ի եւ ՀԱՊԿ-ի միջեւ «հավասարության նշան դնել չի կարելի»:
«Մենք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկիր ենք, եւ այդ շրջանակներում անցկացնում ենք զորավարժություն: ՆԱՏՕ-ի հետ մենք համագործակցում ենք: Այս խոսքով էլ որոշվում է. որն է կարեւոր, որը` ոչ», - պարզաբանեց Օհանյանը:
«Ռուբեժ -2008» 10-օրյա համատեղ հրամանատարաշտաբային զորավարժությունների անցկացվելու են 4 փուլով: Զորավարժությունների մասնակցում են 1992 թվականին հիմնադրված ՀԱՊԿ-ի բոլոր անդամ պետությունների ներկայացուցիչները` 4000 զինծառայողներ, քաղաքացիական մասնագետներ:
Ռուբեն Մելոյան