Սերբիայում ձերբակալվել եւ այսօր առավոտյան նախնական հարցաքննության է ենթարկվել բոսնիացի սերբերի նախկին առաջնորդ Ռադովան Կարաջիչը, ով ցեղասպանության եւ մարդկության դեմ հանցագործությունների մեղադրանքով կանգնելու է Հաագայի դատարանի առջեւ:
Սերբիայի նախագահ Բորիս Տադիչի գրասենյակի հայտարարության համաձայն` Կարաջիչը ձերբակալվել է երկուշաբթի երեկոյան` սերբական անվտանգության մարմինների գործողությունների արդյունքում:
Կարաջիչը բոսնիացի սերբերի ղեկավարն էր 1992-95 թվականների բոսնիական պատերազմի ժամանակ: Հաագայի դատարանը նրան մեղադրել է ցեղասպանության, պատերազմական եւ մարդկության դեմ հանցագործությունների մեջ` մասնավորապես, Սարաեւոյի 43-ամսյա պաշարման համար, որի ընթացքում 12 հազար մարդ է զոհվել, եւ 1995 թվականին Սրեբրենիցայում շուրջ 8 հազար մահմեդականների կոտորածի համար: 13 տարի Կարաջիչը փախուստի մեջ էր:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը ողջունել է Կարաջիչի ձերբակալությունը` այն որակելով «պատմական պահ զոհերի համար»:
Եվրամիությունը հայտարարել է, թե բոսնիացի սերբերի նախկին առաջնորդի ձերբակալությունը «ցույց է տալիս Բելգրադի նոր կառավարության նվիրվածությունը Բալկանյան տարածաշրջանում խաղաղությանը եւ կայունությանը նպաստելուն»:
Կարաջիչի ձերբակալությունը ողջունել է նաեւ Սպիտակ տունը, որակելով այն «նախկին Հարավսլավիայի հարցերով Միջազգային քրեական դատարանի հետ համագործակցության իր հանձնառությունը հարգելու` սերբական կառավարության վճռականության կարեւոր վկայություն»: