Մատչելիության հղումներ

Ավարտվեց 5-րդ «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնը


Վավերագրական ?ֆ?իլմերի մրցույթի առաջատարը դարձավ ռեժիսոր Մեյրա Աշերի «Կանայք շատ բան են տեսնում» ??ֆիլմը, իսկ «Արծաթե ծիրան»-ի արժանացավ հնդկական «Լաքշմին եւ ես» ժապավենը:

«Հայկական համայնապատկեր» մրցույթի ժյուրին «Ոսկե ծիրան»-ը շնորհեց սփյուռքահայ ռեժիսոր Էրիկ Նազարյանին «Կապույտ ժամը» ??ֆիլմի համար: Վերջինս արժանացավ նաեւ եկեղեցիների համագործակցության էկումենիկ ժյուրիի գլխավոր մրցանակին:

«Հայկական համայնապատկեր» մրցույթի «Արծաթե ծիրան»-ի արժանացավ ռուսաստանաբնակ մեկ այլ երիտասարդ հայուհու` Դիանա Մկրտչյանի «Գաթա» աշխատանքը, որն այս տարի ներկայացված էր նաեւ Կաննի կինոփառատոնին:

Կինոքննադատների եւ կինոլրագրողների միջազգային ասոցիացիայի` FIPRESCI-ի ժյուրիի մրցանակը հանձնվեց թուրք ռեժիսոր Հուսեյն Կարաբեյին «Իմ Մարլոնն ու Բրանդոն» ?ֆիլմի համար:


Սեդա Պապոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG