Իրանի անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար, միջուկային հարցերով ավագ բանագնաց Սայեդ Ջալիլին այսօր Թեհրանում խոսել է անցած շաբաթ օրը Ժնեւում գերտերությունների եւ Եվրամիության պաշտոնյաների հետ վարած բանակցությունների մասին:
Ժնեւյան հանդիպմանը ներկա են եղել Իրանի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Չինաստանի, Գերմանիայի եւ Եվրոպական միության դիվանագետները: Հանդիպումը նախագահել է Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով պատասխանատու Խավիեր Սոլանան:
Արձագանքելով Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտի խոսնակ Շոն ՄքՔորմաքի հայտարարությանը, թե Իրանն այժմ պետք է ընտրություն կատարի համագործակցության եւ առճակատման միջեւ, Ջալիլին ասել է, թե Իրանը չի ձգտում առճակատման:
Ինչպես եւ ենթադրվում էր, շաբաթ օրը տեղի ունեցած բանակցությունների ընթացքում էական առաջխաղացում չի գրանցվել. Իրանը միանշանակ չի ասել, թե ընդունում է գերտերությունների եւ Եվրամիության պահանջն ու դադարեցնում է ուրանի հարստացման ծրագիրը:
«Հարստացման հարց օրակարգում չի եղել, քննարկվել է գալիք բանակցությունների ժամանակացույցը», - ասել է Ջալիլին:
Քաղաքական մեկնաբանների համոզմամբ, Ժնեւում տեղի ունեցած հանդիպումը կարեւոր է այն առումով, որ մասնակիցների թվում է եղել ԱՄՆ-ի պետական դեպարտամենտի երրորդ բարձրաստիճան պաշտոնյան՝ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ուիլյամ Բարնզը:
Անցած ուրբաթ օրը պետքարտուղար Կոնդլիզա Ռայսն ասել էր, թե Բարնզին Ժնեւ գործուղելը կարեւոր ուղերձ է առ այն, որ Վաշինգտոնը նախապատվությունը տալիս է խնդրի կարգավորման դիվանագիտական տարբերակին:
Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթաքին դրական է գնահատել բանակցությունների փաստը:
Երեկ Մոթաքին խոսել է նաեւ Իրանում ԱՄՆ-ի շահերը ներկայացնող դիվանագիտական խմբի ստեղման մասին: Իրանի արտգործնախարարը նշել է, որ Թեհրանը դրական է գնահատում այդ հնարավորությունը, սակայն պատրաստ է հարցը քննարկել միայն պաշտոնական առաջարկ ստանալու դեպքում:
«Դա կստեղծի Իրանի ղեկավարների տեսակետները Սպիտակ տանն անմիջապես փոխանցելու հնարավորություն», - ասել է Մանուչեհր Մոթաքին:
Արմեն Քոլոյան, Պրահա