Ռուսաստանի եւ Չինաստանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը եւ Յան Ցզեչին այսօր Պեկինում ստորագրել են ռուս-չինական սահմանի արեւելյան հատվածի վերաբերյալ լրացուցիչ արձանագրություն-նկարագրությունը` դրանով իսկ վերջ դնելով ավելի քան 40 տարի ձգված բանակցություններին եւ ավարտին հասցնելով ընդհանուր սահմանի իրավաբանական ձեւակերպումը:
«Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ, ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարարության տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ համապատասխան փաստաթղթերի ուժի մեջ մտնելը լրացուցիչ խթան կհանդիսանա Ռուսաստանի եւ Չինաստանի միջեւ բարիդրացիական կապերի զարգացմանը, առաջին հերթին` երկու երկրների սահմանամերձ շրջանների ամենալայն ու բազմազան համագործակցությանը: