Հուլիսի 19-ին Լեհաստանի Շլոնսկի վոյեվոդության Զաբժե քաղաքում սպանվել է ՀՀ քաղաքացի, 1974 թվականին ծնված Վաչե Զավենի Համբարձումյանը:
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, Համբարձումյանը մշտական բնակություն էր հաստատել Լեհաստանում, սակայն հաշվառված էր այդ երկրում ՀՀ դեսպանատանը:
Լեհական մամուլում սպանության վերաբերյալ շրջանառվում են տարբեր վարկածներ, բայց պաշտոնական որեւէ տեղեկատվություն առայժմ չի հաղորդվում:
Քննությունը իրականացնում է Շլոնսկի վոյեվոդության ոստիկանությունում ձեւավորված հատուկ քննչական խումբը:
Կարինե Քալանթարյան