Ժամանակակից սիրված հայ գրողներից մեկը` Լեւոն Խեչոյանը, ով չի մասնակցել անցած շաբաթ Երեւանում կայացած Գրողների համահայկական համաժողովին, համարում է, որ նման համաժողովը պետք է բարձրացներ ու լուծեր այնպիսի խնդիրներ, որ «այսօր ազգի համար կենաց-մահու էլեմենտներ են պարունակում»:
«Գրողը խղճի ճանապարհով լույսի զինվորն է», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում երեկ ասաց Խեչոյանը, - «[Ուստի] համաժողովը ճիշտ կաներ, որոշում կայացներ իշխանություններին ուղղված, որպեսզի բոլոր քաղբանտարկյալներին ազատեին բանտերից: Առաջին հերթին այդ խնդիրը պիտի դրվեր»:
«Երկրորդ հերթին», - շարունակեց նա. - «էպոխա է անցել եւ նոր էպոխա է ստեղծվել: Եվ գրողները իրենց առաջ խնդիր պիտի դնեին մշակութային ժամանակաշրջան ստեղծելու... Մենք ասում ենք «մեկ ազգ` մեկ մշակույթ», բայց անցյալ էպոխայի մեր պրոբլեմները քարշ ենք տալիս հիմա էլ այս դար: Ո՞նց կարող է լինել մեկ մշակույթ, մեկ ազգ, երբ հիմա ունենք ուղղագրության խնդիրը: Մենք պիտի վաղ թե ուշ անցնենք մեր նախկին, ավանդական ուղղագրությանը: Ո՞նց կարող է լինել «մեկ ազգ` մեկ մշակույթ», երբ ունենք երկու եկեղեցի, երկու կաթողիկոս... Սրանք հարցեր են, որ պիտի համագումարը այս հարցերին մոտենար, ազգի համար կարեւոր նշանակություն ունեցող հարցեր են»:
Լեւոն Խեչոյանը ոչ միայն չի մասնակցել համաժողովին, այլեւ հրաժարվել է մեդալից, որ գրական վաստակի համար իրեն պիտի հանձնվեր Արցախում:
«Ես հրաժարվել եմ, որովհետեւ, եթե երկրում կան քաղբանտարկյալներ, ուրեմն չէի կարող ես որեւէ մեդալ կամ շքանշան ստանալ, առավել եւս` որ այդ [կալանավորված] ազատամարտիկներից շատերը իմ մարտական ընկերներն են», - պարզաբանեց նա:
Հարցին, թե ո՞րն է այսօր հայ գրողի խնդիրը, Խեչոյանը արձագանքեց. - «Միակ բանը, որ գրողը կարող է անել, դա ազնիվ խոսք ասելն է: Գրողի զենքը իր ազնիվ խոսքն է... Այսօր ազնիվ խոսքի կարիք կա, պահանջարկ կա»:
Գայանե Դանիելյան