Մոսկվայի Սիմոնովսկի շրջանի դատարանը այսօր երկարաձգել է ռուսաստանյան ՅՈւԿՕՍ ընկերության նախկին փոխնախագահ Վասիլի Ալեքսանյանի կալանքի ժամկետը մինչեւ հոկտեմբերի 23-ը:
Ալեքսանյանը, ով մեղադրվում է «Տոմսկնե??ֆտ» ընկերության գույքը, ինչպես նաեւ նավթավերամշակող եւ նավթարդյունահանող ընկերությունների բաժնետոմսերը հափշտակելու մեջ, այս տարվա փետրվարին դատարանի որոշմամբ «Մատրոսսկայա տիշինա» քննչական մեկուսարանից տեղափոխվել է մոսկովյան քաղաքացիական հիվանդանոց, քանի որ նրա մոտ հայտնաբերվել է ՁԻԱՀ եւ քաղցկեղ:
Ինչպես ռուսաստանյան «Նովոստի» գործակալությանը հայտնել է պատիժների իրականացման դաշնային ծառայության ներկայացուցիչը, Վասիլի Ալեքսանյանը կալանքի տակ կշարունակի բուժման կուրս անցնել նույն հիվանդանոցում:
Փաստաբան Գեւորգ Դանգյանը այսօր հայտնել է, որ հուլիսի 1-ին իր պաշտպանյալը սկսել է քիմիաթերապիայի կուրս անցնել, եւ բուժումը շարունակվում է: Պաշտպանի պնդմամբ` Ալեքսանյանի կալանքը երկարաձգելու հիմքեր չկան, քանի որ նրա վիճակում քննությունից թաքնվելը «ինքնասպանության ակտ» կլիներ: