Մատչելիության հղումներ

Բելգիայի թագավորը չընդունեց կառավարության հրաժարականը


Բելգիայի թագավոր Ալբերտ երկրորդը երեկ մերժել է կառավարության հրաժարականը, որ շաբաթասկզբին ներկայացրել էր վարչապետ Իվ Լեթերմը:

Վկայակոչելով բելգիական մամուլի հաղորդագրությունները` DPA գործակալությունը փոխանցում է նաեւ, որ կառավարության հրաժարականի պատճառ դարձած ճգնաժամի հաղթահարման ուղիներ փնտրելու համար թագավորը երեք ազդեցիկ քաղաքական գործիչների է նշանակել, որոնցից երկուսը` ?ֆ?րանսախոս, մեկը` գերմանախոս:

Բելգիայում իշխանության ճգնաժամը առաջացել է երկրի բնակչության հոլանդախոս եւ ֆրանսախոս հատվածների դիմակայություն հետեւանքով. հոլանդախոս ֆլամանդացիները կողմնակից են պետական կառուցվածքի ապակենտրոնացմանը, իսկ ֆրանսախոս վալոնները` կենտրոնացմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG