Թուրքական «Հուրիեթ» օրաթերթի փոխանցմամբ` Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում հուլիսի 8-ին տեղի է ունեցել Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարությունների բարձրաստիճան աշխատակիցների հանդիպումը: Թուրք դիվանագետների պատվիրակության ղեկավարը թերթին ասել է, որ «հանդիպումն անցել է դրական մթնոլորտում»:
«Հուրիեթ»-ի գլխավոր խմբագիր Էրթուղուլ Օզքոկի փոխանցմամբ` Թուրքիայի արտգործնախարարության բարձրաստիճան մի պաշտոնյա հաստատել է հանդիպման մասին լուրը, սակայն խնդրել է այն չհրապարակել: «Նա ինձ ասաց, որ եթե լուրը հրապարակվի, այն կարող է հերքվել», - իր ամենօրյա սյունակում գրել է խմբագիրը:
Այսօր կայացած ասուլիսում պատասխանելով «Հուրիեթ»-ի հիշյալ հրապարակմանը առնչվող հարցին` Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը հայտարարել է. - «Թուրքիան երկիր է, որը ճանաչում է Հայաստանը: Մենք ժամանակ առ ժամանակ հանդիպումներ եւ խորհրդակցություններ ենք անցկացնում հայկական կողմի ներկայացուցիչների հետ»:
«Հուրիեթ»-ը նշում է, որ հայ եւ թուրք պաշտոնյաների հանդիպումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է հայ - թուրքական հարաբերությունները խթանելու ուղղությամբ առաջիկայում նոր քայլեր ձեռնարկելու մտադրության մասին: Հունիսի 24-ին Մոսկվայում նա ասել է, որ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլին կհրավիրի Երեւան` սեպտեմբերի 6-ին միասին դիտելու ֆուտբոլի աշխարհի 2010 թվականի առաջնության ընտրական մրցաշարի Հայաստան - Թուրքիայի հանդիպումը: Թուրք պաշտոնյաներն ասել են, որ հրավերը ստացվել է եւ այս պահին քննարկվում է, ու չի բացառվում, որ ընդունվի:
«Թրքիշ դեյլի նյուս» օրաթերթը երեկ վկայակոչել է Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանին, ով հուլիսի 16-ին ասել է, թե «Թուրքիան ձեռնարկել է Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու միակողմանի քայլեր, եւ Թուրքիայի ղեկավարին ֆուտբոլ դիտելու համար Հայաստան հրավիրելը բացատրվում է Թուրքիայի գործադրած ջանքերով»: Նա ասել է, որ Թուրքիան հարեւանների հետ հարաբերություններում առաջնորդվում է «ոչ մի հիմնախնդիր» սկզբունքով, եւ աշխարհից մեկուսացված Հայաստանին է անհրաժեշտ բացել Թուրքիայի հետ սահմանը:
«Թուրքիան «կյանքի դուռ» է Հայաստանի համար», - հայտարարել է Բաբաջանը:
«Հուրիեթ»-ը նշում է, որ Թուրքիան Հայաստանի անկախությունը պաշտոնապես ճանաչած առաջին երկրներից է, սակայն երկու պետությունների միջեւ չկան դիվանագիտական կապեր, քանի որ «Հայաստանը միջազգային հանրության վրա ճնշում է գործադրում` հորդորելով ճանաչել հայերի «ցեղասպանությունը» եւ չընդունելով այդ ամբաստանություններն ուսումնասիրելու վերաբերյալ Թուրքիայի առաջարկը, եւ բացի այդ, չնայած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերին, շարունակում է Ադրբեջանի տարածքի 20 տոկոսի օկուպացիան»:
Արմեն Քոլոյան, Պրահա