Մատչելիության հղումներ

Աղվան Հովսեփյանը Թբիլիսիում մասնակցում է ԱՊՀ-ի գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի նիստին


Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը մասնակցում է ԱՊՀ-ի երկրների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի հերթական նիստին, որը այսօր աշխատանքներն է սկսել Թբիլիսիում:

Գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանի փոխանցմամբ, նիստի օրակարգում են ավելի քան մեկ տասնյակ հարցեր, այդ թվում` մարդկանց առեւտրի, մարդու օրգանների եւ հյուսվածքների վաճառքի դեմ միասնական պայքարի միջոցառումների մասին եւ 2008-2010 թվականներին մարդկանց առեւտրի դեմ պայքարի ոլորտում ԱՊՀ-ի երկրների գլխավոր դատախազությունների համագործակցության ծրագրի մասին հարցերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG