Մատչելիության հղումներ

Հակամարտությունները` երիտասարդների քննարկման սեղանին


Ծրագրին պետք է մասնակցեին նաեւ ներկայացուցիչներ Ադրբեջանից, սակայն այժմ պետությունը ներկայացնում են Վրաստանի ադրբեջանական համայնքների երիտասարդները: Ադրբեջանցի մասնակիցները չեն ժամանել Հայաստան` պատճառաբանելով, թե վերադառնալիս խնդիրներ կունենան Ադրբեջանի իշխանությունների հետ:

«Մասնակիցները նախ ներկայացնելու են իրենց երկրում առկա հակամարտությունները, փորձելու են հասկանալ միմյանց դիրքորոշումները: Այնուհետեւ ծրագրի ավարտին` մինչեւ հուլիսի 22-ը, հրատարակելու են տեղեկագիր եւ տեսանյութ հակամարտությունների մասին», - ասաց Ատոմ Մխիթարյանը, ով հայաստանյան կողմի կազմակերպիչն է:

Յուրաքանչյուր մասնակից յուրովի է պատկերացնում հակամարտությունը եւ ունի վերջինիս հաղթահարման իր տարբերակը: Իգոր Տիմոֆեեւը Ռուսաստանի ներկայացուցիչն է: Նրա կարծիքով, Հարավային Կովկասում կոնֆլիկտները մեծ դժվարությամբ են լուծվում, քանի որ կովկասյան ազգային հպարտությունը հաճախ չի նպաստում հակամարտության լուծմանը:

«Հպարտությունը եւ համառությունը հաճախ չեն նպաստում հակամարտությունների կարգավորմանը: Առավել եւս կովկասյան երկրներում, որտեղ ազգային այս գիծը, դրական ազդեցության հետ մեկտեղ, հաճախ բացասական հետեւանքների է բերում: Ոչ մի կողմը կարծես պատրաստ չէ զիջման գնալ. ոչ թե չի ցանկանում, այլ պարզապես պատրաստ չէ», - կարծում է Իգորը:

Ծրագիրն իրականացվում է Եվրամիության «Երիտասարդությունը գործողության մեջ» ծրագրի շրջանակներւմ: Այն տեւելու է շուրջ մեկ շաբաթ եւ ավարտվելու է հուլիսի 22-ին:


Էրիկ Ղազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG