Այս տարվա հոկտեմբերի 15-ին Ադրբեջանում անցկացվելիք նախագահական ընտրությունները կարող են լինել ազատ եւ արդար: Այդ մասին հայտարարել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թերրի Դեյվիսը` Ստրասբուրգում պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հարցերին:
«Բայց դա նույնը չէ, թե ասել, որ ընտրությունները կլինեն ազատ եւ արդար», - պարզաբանել է Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը եւ հավելել. - «Սակայն եթե խոսքը հնարավորության մասին է, այո՝ միշտ էլ հնարավոր է անցկացնել ազատ եւ արդար ընտրություններ»:
Նա նշել է, որ ընտրությունների մոնիտորինգ են իրականացնելու թե’ տեղացի եւ թե’ օտարերկրացի դիտորդները, մասնավորապես` Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչները:
«Եթե պարզվի, որ ընտրություններն ազատ եւ արդար չեն եղել, կարծում եմ, Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը կհրապարակի շատ խիստ զեկույց անմիջապես քվեարկությունից հետո: Ես չեմ կարող ասել, թե դա եմ ակնկալում, ես պատասխանում եմ ձեր այն հարցին, թե հնարավո՞ր են լավ ընտրություններ: Այո, հնարավոր են: Օտարերկրացի դիտորդները մեզ կասեն, թե արդյոք ընտրություններն ազատ ու արդար էին: Ենթադրում եմ, որ զեկույցն արագ պատրաստ կլինի` նախքան դեկտեմբերին նախատեսված իմ այցը Բաքու», - ասել է Թերրի Դեյվիսը:
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը նաեւ ընդգծել է, որ շատ մտահոգիչ է համարում մամուլի ազատությունը սահմանափակելու եւ լրագրողներին բանտարկելու երեւույթը:
«Չկա ժողովրդավարություն առանց խոսքի ազատության», - ասել է Թերրի Դեյվիսը:
Նա նաեւ բացասական գնահատական է տվել ընտրությունները բոյկոտելու գաղափարին:
«Դա ընտրության հարց է, սակայն ես չեմ հասկանում, թե ինչպե՞ս ընտրությունների բոյկոտը կարող է օգնել: Դուք չեք կարող ընտրվել, եթե չեք մասնակցում ընտրություններին: Եվ ես համոզված եմ, որ ընտրություններին չմասնակցող մարդիկ չեն կարող բողոքարկել դրանց արդյունքները», - ասել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը:
Արմեն Քոլոյան, Պրահա