Մատչելիության հղումներ

Թուրք հաքերները սպառնում են Եվրամիության կայքէջերին


Հունիսի կեսերին թուրք հաքերները կարողացել են ներխուժել Եվրամիության արտաքին քաղաքականության րւ անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Խավիեր Սոլոնայի կայքէջ, որը պարունակել է հրապարակման համար չնախատեսված փաստաթղթեր:

German Focus-ը նշել է, որ Եվրահանձնաժողովի ներքին շրջաբերականի համաձայն, հաքերները, այնուամենայնիվ, չեն կարողացել գաղտնի տեղեկությունների բաժին մտնել, քանի որ Եվրամիության համակարգչային մասնագետները ժամանակին կասեցրել են գրոհը:

Շրջաբերականում ասվում է, որ հաքերներին բացահայտելու համար անհրաժեշտ է թուրքական կողմի աջակցությունը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG