Մատչելիության հղումներ

Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում հույս է կապում Ֆրանսիայի հետ


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Ֆրանսիայի ազգային տոնի՝ Բաստիլի գրավման օրվա առիթով նախագահ Նիկոլա Սարկոզիին հղած ուղերձում հույս է հայտնել, որ «Ֆրանսիան կակտիվացնի ջանքերը` արագ եւ արդար կարգավորելու համար Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի հակամարտությունը, որն Ադրբեջանի դեմ կատարված ռազմական ագրեսիայի հետեւանք է»:

«Թրենդ» գործակալության վկայությամբ` Ադրբեջանի ղեկավարը գովեստով է խոսել ադրբեջանա-ֆրանսիական հարաբերությունների մասին` նշելով, որ դրանք «հաջողությամբ զարգանում են»:

«Մեր երկկողմ հարաբերությունների վկայությունն են երկու երկրների բարեկամական հարաբերությունների զարգացումը եւ շահավետ համագործակցությունը տարբեր բնագավառներում: Մենք գոհունակությամբ ենք նշում Ադրբեջանի հանդեպ Ֆրանսիայի հետաքրքրությունը եւ ուշադրությունը, Ադրբեջանի առջեւ ծառացած խնդիրների լուծմանը նպաստելու ցանկությունը: Այդ առումով մեզ համար առավել կարեւոր նշանակություն ունի Եվրամիության ներկայիս նախագահող Ֆրանսիայի ձգտումը՝ խորացնելու Ադրբեջանի եւ Եվրոպական միության հարաբերությունների զարգացումը», - ասվում է Ադրբեջանի նախագահի շնորհավորական ուղերձում:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG