«Մեր նպատակն է, որպեսզի Եվրոպան մեխանիզմներ ստեղծի այն երկրների համար, որոնք կձգտեին Եվրոպայի հետ ավելի սերտ եւ արդյունավետ հարաբերությունների: Դրան է ուղղված Արեւելյան համագործակցության մեր նախաձեռնությունը», - «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Լեհաստանի արտգործնախարար Ռադեկ Սիկորսկին:
«Արեւելյան համագործակցություն» ծրագիրը, որը վերջին ամիսներին Lեհաստանն ու Շվեդիան ներկայացրեցին Եվրամիության արտգործնախարարների կոմիտեին եւ Եվրամիության գագաթնաժողովին, նախատեսում է սերտացնել ԵՄ-ի հարաբերությունները Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի եւ Բելառուսի հետ: Մասնավորապես, ենթադրվում է այդ երկրների համար մեղմացնել վիզային ռեժիմը, ազատականացնել առեւտուրը, ստեղծել ազատ առեւտրի գոտիներ, իրականացնել մշակութային, ուսանողական փոխանակումներ եւ օգնության նոր ծրագրեր:
Փոխարենը՝ Եվրամիությունը նախկին խորհրդային երկրներից պահանջելու է քաղաքական եւ տնտեսական բարեփոխումների իրականացում:
«Lեհաստանը ցանկանում է լինել նորմալ եվրոպական երկիր, ինչը նշանակում է` ունենալ նորմալ եվրոպական ժողովրդավարական ազատ շուկա, ինչպես սահմանակից, այնպես էլ հեռու եվրոպացի հարեւաններ: Կարծում ենք, անվիճելի է, որ առեւտրի, վիզային ռեժիմի մեղմացման եւ իրավական օժանդակության հարցերում կարող ենք օգնել մեկս մյուսիս», - ասել է Սիկորսկին:
Թեեւ Արեւելյան համագործակցության ծրագիրը չի առաջարկում Եվրամիությանն անդամակցելու հեռանկար, այդուհանդերձ, Լեհաստանի արտգործնախարարի հավաստմամբ, ծրագրի երկարաժամկետ նպատակը այդ երկրներին օգնելն է` նախապատրաստվելու Եվրամիությանը վերջնական անդամակցությանը:
«Կարծում եմ, զարմանալի ոչինչ ասած չեմ լինի` ասելով, որ ընդլայնումից կա որոշակի հոգնածություն Եվրոպայում, եւ դժվարությունները, որ մենք ունենք Lիսաբոնի համաձայնագիրն ընդունելու հարցում, նույնպես չեն նպաստում այդ հարցի լուծմանը: Հետեւաբար, այժմ առավելապես անդամակցությանը նախապատրաստվելու ժամանակ է: Եվ մի քանի տարուց, երբ այդ հոգնածությունը անցնի, հնարավոր կլինի օգտվել նոր տրամադրվածությունից», - նշել է Ռադեկ Սիկորսկին:
Արեւելյան Եվրոպայի երկրները, որոնք վերջերս են անդամակցել Եվրամիությանը, մտավախություն ունեն, որ Ռուսաստանը ցանկանում է ամրապնդել իր ազդեցությունը նախկին խորհրդային երկրներում: Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի ռումինական-մոլդովական ծառայության այն հարցին, թե ինչ դեր կարող է խաղալ Ռուսաստանը Եվրամիության հետագա ընդլայնման գործում, Լեհաստանի արտգործնախարարն ընդգծել է միայն, թե իրենք ձգտում են Ռուսաստանի հետ լավ հարաբերությունների:
«Ռուսաստանը շատ կարեւոր հարեւան է, էներգիայի մատակարար ամբողջ Եվրոպայի համար, երկիր, որի հետ մենք ուզում ենք լավ հարաբերություններ ունենալ եւ հարաբերություններում փնտրել նոր հեռանկարներ», - հայտարարել է Ռադեկ Սիկորսկին:
Իրինա Հովհաննիսյան, Պրահա