«Հայոց Աշխարհ»-ի խմբագիրը փորձել է պարզել, թե «ի՞նչ է սպասվում մեզ. մի՞թե «երրորդ բեւեռը», որի մասին այսօր խոսում են գործնականում բոլորը», եւ, դիմելով ընթերցողին, պարզաբանել է. - «Այո, թանկագիններս, հայրենի քաղաքական կյանքը նորից ուզում են զարդարել գլուխգործոցով։ Միայն նախօրեին երրորդ բեւեռ դառնալու իրենց վճռականության մասին հայտարարեցին ե՛ւ կոմունիստների առաջնորդ Ռուբեն Թովմասյանը, ե՛ւ Տիգրան Կարապետյանը, ե՛ւ միավորված ՀՌԱԿ-ի, ե՛ւ «Թերջյանի ֆորմատի» ներկայացուցիչները... Դե ինչ, տա՛ Աստված, որ նրանցից մեկնումեկը դա կարողանա։ Սակայն օգտակար կլիներ նայել խնդրին նաեւ մեկ այլ տեսանկյունից։ Եթե հեղափոխական գաղափարախոսության հարցում անհնար է շրջանցել «Միավորվելու համար մեզ հարկավոր է նախ բաժանվել» լենինյան սկզբունքը, ապա էվոլյուցիոն մոտեցման համար ավելի տեղին է հակառակը. «Բաժանվելու համար մեզ հարկավոր է նախ միավորվել»։ Գոնե նվազագույն ազգային համերաշխության հիման վրա։ Իսկ հետո՝ հառա՜ջ։ Բաժանվել ամենատարբեր ընդդիմադիր շարժումների, որոնց պատկանում է ապագան։ Բայց ողջ խնդիրն այն է, որ մեզանում ներկայումս իսպառ բացակայում է հենց այդ նվազագույն ազգային համերաշխությունը։ Նման իրավիճակում երրորդ բեւեռի որոնումը կարող է է՛լ ավելի բարձրացնել հասարակության մեջ ագրեսիայի մակարդակը՝ առաջին պլան մղելով ներտեսակային պայքարը… Բայց եթե սեփական հավակնությունները չզոհաբերվեն ընդհանուր գործին, ապա երրորդ բեւեռն այդպես էլ երբեք չի կայանա»։
«Հուլիսի 4-ի հանրահավաքում առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը Շարժման անունից հանդես եկավ 4 պահանջով, դրանցից վերջինն է աշխատանքից ազատել մի քանի վարկաբեկված պաշտոնյայի», - խմբագրականում գրում է «Առավոտ»-ը: - «Զուտ տեսականորեն պատկերացնենք, որ նախագահը շատ է ցանկանում բավարարել ընդդիմության պահանջները: Ըստ այդմ պետք է պաշտոնազրկվեն Հովիկ Աբրահամյանը, Արմեն Գեւորգանը, Գորիկ Հակոբյանը, Աղվան Հովսեփյանը եւ Ալեքսան Հարությունյանը: Բայց այս պաշտոնյաներին աշխատանքից ազատելու համար իրավական խոչընդոտներ կան: Եթե վերանանք այսօրվա իրավիճակից, դա ապահովում է նրանց անկախությունը, որեւէ նախագահ իր քմահաճույքով կամ թեկուզ ընդդիմության պահանջով չի կարող նրանց հեշտությամբ պաշտոնանկ անել: Այո, Աղվան Հովսեփյանը քաղաքական գործեր է թխում, Իսկ Ալեքսան Հարությունյանը ինֆորմացիա հաղորդելու փոխարեն «ուղեղներ է լվանում»: Այո, Սերժ Սարգսյանը կարող է նրանց կանչել եւ պահանջել (կամ խնդրել), որ նրանք ինքնակամ հրաժարական տան: Աղվանն ու Ալիկն էլ ճիշտ կանեն, եթե պահանջ-խնդրանքը մերժեն: Ոչ թե այն պատճառով, որ անփոխարինելի են, այլ կամայականության եւս մի նախադեպ չստեղծելու համար»:
«100 օրվա վարչապետություն» խորագրի ներքո «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը փորձել է ամփոփել Տիգրան Սարգսյանի գործունեությունը: «Ի՞նչ է փոխվել մեր կյանքում», - հարցնում է մեկնաբանն ու պատասխանում: - «Հանրությունը երբեք այսքան դասախոսություն չէր լսել, որքան այս 100 օրերի ընթացքում: Իսկ գործնականում Երեւանի բոլոր «Ջիփերը» հասցրել են մի անգամ լինել տուգանային հրապարակում, դրանց վրա լրացուցիչ հարկ է սահմանվել` 150-200 հազար դրամ»: «Արդյունքը գլոբալ առումով, ճիշտն ասած, չի երեւում. երթեւեկությունը չի կարգավորվել, հաբռգած վարորդների քանակը փողոցներում չի նվազել: Բոլոր մոնոպոլիստները ոչ միայն պահպանել են իրենց դիրքերը, այլ նաեւ ավելի են ամրապնդել: Տնտեսվարողների նկատմամբ հավասար մոտեցումների մասին դասախոսությունները մնացին միայն տեսական թեզեր: Ամեն օր որպես սենսացիոն լուր հաղորդում են հարկերից խուսափող խանութների մասին, բայց ձերբակալություններ չկան: Հրապարակավ հայտարարում են, թե Մաքսայինում ծաղկում է կոռուպցիան, բայց ոչ մի կաշառակեր մաքսավոր չի ձերբակալվում: Խոսքի ազատության ոլորտում «Ա1+»-ը եթեր վերադարձնելու որեւէ ցանկության մասին վարչապետը նույնիսկ չի ակնարկել»: Ինչ վերաբերում է ժողովրդավարության դրույթներին, ապա, ըստ թերթի, նրա վարչապետության օրոք «Հայաստանում հանրահավաքները գործնականում արգելված են»: «Մի խոսքով», - եզրահանգում է մեկնաբանը, - «Տիգրան Սարգսյանն ունի ժողովրդավարության, խոսքի ազատության, ազատ մրցակցության յուրովի, խիստ յուրովի պատկերացում»:
«Գոլոս Արմենիի» թերթին տված հարցազրույցում հայտնի դերասան, Հանրային խորհրդի նախաձեռնող խմբի անդամ Սոս Սարգսյանը, անդրադառնալով Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակին, ասել է. - «Խղճում եմ թե’ ընդդիմությանը եւ թե’ իշխանություններին: Ես ընդհանրապես այնպիսի զգացողություն ունեմ, որ մենք կարծես հայտնվել ենք դիվային ճահճում, որից չեն կարողանում դուրս գալ` ոչ ընդդիմությունը եւ ոչ էլ իշխանությունը: Կամքն ու հաստատակամությունը չեն բավարարում: Մինչդեռ ամեն ինչ պարզ ու արագ լուծում ունի: Եթե ինչ-որ բան վնասում է մեր պետությանը, ուրեմն, պարոնայք ընկերներ, եկեք չանենք դա»:
Կարինե Քալանթարյան