Մատչելիության հղումներ

Սբ. Մեսրոպ Մաշտոցի շքանշանը հանձնվեց Սերգեյ Մելգելյանին


Լոս Անջելեսում Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Սերգեյ Մերգելյանին է հանձնվել Սբ. Մեսրոպ Մաշտոցի շքանշանը, որով Միացյալ Նահանգներում բնակություն հաստատած անվանի գիտնականը, Երեւանի մաթեմատիկական մեքենաների հետազոտական ինստիտուտի հիմնադիրը պարգեւատրվել է Հայաստանի նախագահի մայիսի 26-ի հրամանագրով:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունը փոխանցում է, որ, հանձնելով շքանշանը, ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Լիլոյանը Սերգեյ Մերգելյանին է փոխանցել նաեւ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական նամակը գիտնականի 80-ամյա հոբելյանի առիթով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG