Այսօր կրկին չի կայացել հայ - ադրբեջանական սահմանին նախատեսված մոնիտորինգը: Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ ադրբեջանական կողմը պատճառաբանել է, թե «ժամանակին տեղեկացված չի եղել անվտանգության երաշխիքների մասին»: Մոնիտորինգը պետք է անցկացվեր Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտակայքում:
Անցած ամիս Տավուշի մարզում նախատեսված մոնիտորինգը եւս չի կայացել` ադրբեջանական կողմի նույն պատճառաբանությամբ:
Ինչպես հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը, այսօր ավելի ուշ ԵԱՀԿ-ի նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը այսօր հանդիպել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ, որը իր մտահոգությունն է հայտնել Կասպրչիկին վերջին շրջանում Ադրբեջանի կողմից արդեն երկրորդ մոնիտորինգի խափանման առնչությամբ:
Հովհաննես Շողիկյան, Տավուշի մարզ