Հետընտրական իրադարձությունների կապակցությամբ հարուցված քրեական գործից անջատվել է «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, պետեկամուտների նախկին նախարար Սմբատ Այվազյանի մասով գործը եւ ուղարկվել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան:
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Այվազյանի շահերի պաշտպան, փաստաբան Հովիկ Արսենյանը, դատական նիստի օրը դեռեւս չի նշանակվել:
Սմբատ Այվազյանը ձերբակալվել էր փետրվարի 24-ին: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316 հոդվածի հատկանիշներով` «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը»:
Կարինե Քալանթարյան