Նյու Յորքում գործող «Լրագրողների պաշտպանության կոմիտե» կազմակերպությունը երեկ հայտարարությամբ է հանդես եկել` Հայաստանի իշխանություններին կոչ անելով վաղաժամկետ ազատ արձակել «Ժամանակ Երեւան» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին:
«Արման Բաբաջանյանի իրական «հանցագործությունը» նրա քննադատական հրապարակումներն էին», - ասել է կազմակերպության Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի ծրագրերի համակարգող Նինա Օգնիանովան: - «Թեեւ նա խոստովանել է բանակում ծառայությունից իր խուսափելը, նրա նկատմամբ չափից դուրս խիստ պատիժ են սահմանել»:
Լրագրողների պաշտպանության կոմիտեն կոչ է անում Հայաստանի իշխանություններին` վաղաժամկետ ազատ արձակել Բաբաջանյանին եւ «թույլ տալ նրան զբաղվել լրագրությամբ առանց հետապնդումներից զգուշանալու, եւ դրանով իսկ բարելավել նախկինում հաշմված մամուլի ազատությունը»: