Մատչելիության հղումներ

«Երրորդ ձիավորը» հայտնվեց հայկական կինոաշխարհում


Գոռը այս տարի, 20 տարեկանում, նկարահանել է իր առաջին լիամետրաժ ֆիլմը` 1 ժամ 10 րոպե տեւողությամբ: Ֆիլմը կոչվում է «Երրորդ ձիավորը»:

«Այդ ֆիլմի մեջ ես եփվել եմ: Իմ կյանքի այս կես տարին միայն այս ֆիլմն էր: Առավոտյան արթնանում էի՝ այդ ֆիլմի մասին մտածելով, ու պառկում էի քնելու` էլի կինոյիս մասին մտածելով», - ասում է Գոռը:

Գոռը ֆիլմի ֆինանսավորումը շահել է մրցույթով, որը կրում է «Հանդուրժողականությունը առանց սահմանների» խորագիրը: Ֆիլմի թեման մրցույթը ֆինանսավորողներինն է` ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի գրասենյակինը, «Ոսկե ծիրանի» կինոյի զարգացման հիմնադրամինը եւ ԵԱՀԿ-ինը: «Կինոն պիտի լիներ հանդուրժողականության մասին Հայաստանում, այլ չափանիշներ չկային»,֊ - պատմում է Գոռը:

Ֆիլմում Գոռը նկարահանել է երեխաների, որոնք խաղում են խաղահրապարակում, հետեւել է, թե ինչպես են խաղահրապարակ բերված անծանոթ երեխաները ծանոթանում, արագ մերվում ու սկսում միասին խաղալ, ինչքանով է երեխայի համար հեշտ իրենից տարբեր մեկի հետ ընկերանալը: Դրան զուգահեռ պատկերել է մեր հասարակության մեջ անհանդուրժողականության տարբեր դրսեւորումները:

«Դինամիկ մենախոսութունների միջոցով պատկերել եմ տարբեր սոցիալական շերտերի պատկանող, տարբեր մասնագիտությունների, տարբեր տարիքի մարդկանց, որոնք խոսում են մի ուրիշ խմբի մարդկանց մասին, օրինակ, գյուղացին` քաղաքացու, ղարաբաղցին` երեւանցու եւ այլն»:


Գոռի ֆիլմի հեղինակային իրավունքները «Մանանա» կրթամշակութային կենտրոնինն են, որի ստեղծագործական խմբի օգնությամբ նկարահանել է «Երրորդ ձիավորը»: Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում:


Նանե Սահակյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG