Մատչելիության հղումներ

Իլհամ Ալիեւ. «Հայ-ադրբեջանական հակամարտության առումով Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը պետք է կրի հարձակողական բնույթ»


«Հայ-ադրբեջանական հակամարտության առումով Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը պետք է կրի հարձակողական բնույթ», - հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը` այսօր ելույթ ունենալով արտերկրում Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների երրորդ նիստի ժամանակ:

Նշելով, թե Հայաստանի «օկուպացիոն քաղաքականությունը» պետք է դատապարտվի բոլոր մակարդակներով, Ալիեւը հայտարարել է, որ դիվանագետները մեծ պատասխանատվություն են կրում Ադրբեջանի արտաքին քաղաքականության հեռանկարների, ինչպես նաեւ` «Ադրբեջանի եւ Lեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ իրականությունը միջազգային հանրությանը հասցնելու համար»:

«Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը աջակցություն է գտնում բոլոր մակարդակներում, միջազգային կազմակերպությունները համարվում են Ղարաբաղյան հակամարտության` բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում կարգավորման կողմնակիցները», - «Նովոստի Ազերբայջան» գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Ադրբեջանի նախագահը:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG