Մատչելիության հղումներ

Վախճանվել է Նոննա Մորդյուկովան


Կիրակի ուշ երեկոյան երկարատեւ հիվանդությունից հետո կյանքի 83-րդ տարում վախճանվել է ռուսաստանցի սիրված դերասանուհի Նոննա Մորդյուկովան:

Խորհրդային Միության եւ Ռուսաստանի Դաշնության բարձրագույն պարգեւների արժանացած դերասանուհին նկարահանվել է ավելի քան 60 կինոնկարներում, որոնց թվում են «Երիտասարդ գվարդիան», «Սովորական պատմությունը», «Կոմիսարը», «Ադամանդե ձեռքը» եւ այլն:

Մորդյուկովայի մահվան կապակցությամբ Տոկիոյից [որտեղ այսօր բացվել է Մեծ ութնյակի գագաթնաժողովը] ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG