«Հրապարակ»-ը գրում է. - «Արգելված կամ չարտոնված, բայց վերջին պահին թույլատրված հանրահավաքները մեզանում ավանդույթ են դարձել: Անհասկանալի է, թե ինչու է քաղաքապետարանը մերժում հանրահավաքի անցկացումը, եթե պետք է ոստիկանապետի տեղակալ Սաշիկ Աֆյանի հետ Լեւոն Զուրաբյանի բանակցությունների արդյունքում այն թույլատրվի: Կամ` ինչո՞ւ են բերում մեծաթիվ ոստիկանական ուժեր, շարում Ազատության հրապարակի եւ Մատենադարանի մուտքի մոտ, եթե հետո պետք է ժողովուրդը հանգիստ ճեղքի այդ պատնեշը եւ հասնի իր նպատակակետին: Եվ վերջապես` եթե հանրահավաքն արգելելու միակ օրինական բացատրությունն այն է, որ կան «հավաստի տվյալներ» այն մասին, որ անկարգություններ եւ խժդժություններ են նախապատրաստվում, իսկ այս էլ երկրորդ հանրահավաքն անցնում է առանց որեւէ միջադեպի, սա խոսում է մեր իրավապահների ապաշնորհության ու ոչ պրոֆեսիոնալիզմի մասին»:
«Չորրորդ իշխանություն». - «Փաստորեն ի՞նչ է առաջարկում Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նա Սերժ Սարգսյանին առաջարկում է ձերբազատվել Ռոբերտ Քոչարյանի հանցավոր ժառանգությունից, ջարդել նրա ստեղծած արատավոր համակարգը եւ գնալ արտահերթ նախագահական ընտրությունների: Զուտ տեսականորեն սա, իհարկե, լավագույն տարբերակն է ե’ւ պետության, ե’ւ Սերժ Սարգսյանի համար: Բայց սա` զուտ տեսականորեն: Արդյո՞ք գործնականում Սերժ Սարգսյանն ի վիճակի է ձերբազատվել Ռոբերտ Քոչարյանի հանցավոր համակարգից: Համենայն դեպս` առայժմ չի էլ փորձում: Ոչ միայն չի փորձում, այլեւ իր «նախագահության» երեք ամիսների ընթացքում հենվել է բացառապես հենց այդ համակարգի վրա (դատախազություն, ուժային կառույցներ, այլանդակ քարոզչական տեռոր, կրիմինալ ստրուկտուրաներ)»:
«Ազգ». - «Տեր-Պետրոսյանի ելույթում թեեւ կային նոր շեշտադրումներ, մի քանի «սիրուն-պատկերավոր» եւ հանրահավաքային զանգվածին հաճո կտորներ, սակայն ընդհանուր ելույթը նույն սխեմաների մեջ էր, ինչ որ նախորդ մյուս ելույթները. բոլոր մահացու մեղքերի մեջ մեղադրվում էր Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանի հրաժարականը դեռ մինչեւ օգոստոսի 1-ը կարելի է չպահանջել: Իհարկե, Տեր-Պետրոսյանի ելույթի որոշ շեշտադրումները դիտարկելու առիթ դեռ կունենանք, բայց գլխավորը, արդեն մի քանի անգամ կրկնվածը, եւ հիմա նոր ուժով առաջարկվածը ուլտիմատումներն էին Սերժ Սարգսյանին` այնուամենայնիվ համագործակցելու, երկխոսելու դուռն ու միջանցքը բաց թողնելով»:
Հոգեբանական գիտությունների թեկնածու Գայանե Հարությունյանը «Առավոտ»-ում գրում է. - «Այն, որ երիտասարդները սատարեցին Լեւոն Տեր-Պետրոսյանի շարժումը, խոստովանում են ինչպես ընդդիմադիր, այնպես էլ իշխանական քաղաքական գործիչները: Վերջիններս հիմնավորում էին, որ երիտասարդները չեն տեսել «մութ ու ցուրտ տարիները»: Սակայն նրանց տասը տարի անընդհատ բոլոր միջոցներով քարոզվել են «մութ ու ցուրտ տարիների» սարսափները, եւ եթե ղեկավարվենք ռուսական ասացվածքով, որ «այնքան սարսափելի չէ սատանան, ինչքան նրան պատկերում են», ապա երիտասարդների մեջ այդ տարիների նկատմամբ պետք է որ կայուն ֆոբիա ձեւավորվեր: Այսպես, Ռոբերտ Քոչարյանը նախկինների նկատմամբ նման ավանդույթ ձեւավորեց, չգիտակցելով, որ դա առաջին հերթին բումերանգի պես հենց իրեն է ուղղվելու»:
«Հայք»-ը, անդրադառնալով մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովին, գրում է. - «Հերթական անգամ ստեղծվել է անլուրջ ու ամուլ մի մարմին, որը ոչ միայն չի կարող կատարել իր պարտականությունները, այլ ամեն ինչ կանի կոծկելու մարտի 1-ի գործը, քանի որ իրենք եւ իրենց տերերն են կրում ամբողջ պատասխանատվությունը. աղվեսին հավանոցում պահակ են կարգել: Ու դեռ փորձում են համոզել, թե կկատարվի բազմակողմանի, անաչառ, անկողմնակալ ուսումնասիրություն, այն դեպքում, երբ մարտի 1-ի շոշափուկները գնում-հասնում են կոալիցիա կոչվող այդ ամորֆ գոյացության հանցավոր գործունեության ակունքները` տոտալ ընտրակեղծիքներ, տոտալ ահաբեկումներ: Ինչպե՞ս հավատալ հանրապետականներին, ովքեր հոկտեմբերի 27-ից հետո, երբ գլխատվեց այդ կուսակցության վերնախավը, ոչ միայն տեր չկանգնեցին դատավարության օբյեկտիվ քննությանը, այլեւ 2000 թվականի մայիսից, դառնալով Ռոբերտ Քոչարյանի հենարանը, մոռացան գործի մասին»:
Արմեն Դուլյան