Կարլովի Վարիի միջազգային 43-րդ կինոփառատոնի արտամրցութային ծրագրում հուլիսի 10-ին կցուցադրվի մոսկվացի ռեժիսոր Աննա Մելիքյանի «Ջրահարսը» ֆիլմը:
Աննա Մելիքյանը ծնունդով Բաքվից է, մի քանի տարի ապրել է Երեւանում, հետագայում ավարտել է Կինոյի համառուսաստանյան ինստիտուտը: Մոտ երկու ժամ տեւողությամբ «Ջրահարսը» 32-ամյա ռեժիսորի երկրորդ լիամետրաժ ֆիլմն է: Ֆիլմի պրոդյուսերը Աննա Մելիքյանի ամուսինն է` մոսկովյան ամենախոշոր կինոկորպորացիաներից մեկի` Central Partnership-ի ղեկավար Ռուբեն Դիշդիշյանը: Գլխավոր դերակատարներն են երիտասարդ մոսկվացի դերասաններ Մարիա Շալաեւան եւ Եվգենի Ցիգանովը:
«Ջրահարսը» այս տարվա հունվարին Սանդանսի միջազգային կինոփառատոնում ստացավ լավագույն ռեժիսորական աշխատանքի համար մրցանակ: Սանդանսի փառատոնը, որի հիմնադիրն է աշխարհահռչակ ամերիկացի դերասան Ռոբերտ Ռեդֆորդը, համարվում է հեղինակային կինոյի` Միացյալ Նահանգներում գործող ամենալուրջ եւ ճանաչված փառատոնը:
Կարլովի Վարիի այս տարվա կինոփառատոնի ընթացքում` հուլիսի 4-12-ը, կցուցադրվեն 235 խաղարկային եւ վավերագրական ֆիլմեր:
Փառատոնը կբացվի ամերիկյան «Այն, ինչ հենց նոր պատահեց» ֆիլմով, որում գլխավոր դերերում հանդես են գալիս Ռոբերտ դե Նիրոն եւ Բրյուս Ուիլիսը:
Փառատոնի հյուրերի թվում են Նիկիտա Միխալկովը, Ռոբերտ դե Նիրոն, Մելոնի Դիասը, Փոլ Մազուրսկին եւ կինոաշխարհի այլ հայտնի դեմքեր:
Աստղիկ Բեդեւյան, Պրահա