Մատչելիության հղումներ

Վերջին 60 տարվա ընթացքում առաջին անգամ չինացի զբոսաշրջիկները ինքնաթիռով ժամանեցին Թայվան


Վերջին 6 տասնամյակի ընթացքում առաջին անգամ չինացի զբոսաշրջիկները այսօր ինքնաթիռով ժամանեցին Թայվան, որը Չինաստանը համարում է իր տարածք: Այսուհետ կոմերցիոն թռիչքները կանոնավոր կլինեն:

«Ասոշիեյթեդ փրես»-ի վկայությամբ՝ ինքնաթիռների կանոնավոր թռիչքների վերսկսումը վկայում է Չինաստանի եւ Թայվանի միջեւ ջերմացող հարաբերությունների մասին:

Առաջին զբոսաշրջիկներն այցելեցին Սուն Յատ֊սենի հուշասրահ: Այդ գործիչը, որը 1912 թվականին հեղափոխություն կատարեց` գահընկեց անելով Չինաստանի վերջին միապետին, հարգի է թե Չինաստանում, թե Թայվանում: Նա նաեւ Թայվանում այժմ իշխող Ազգային կուսակցության հիմնադիրն է:

1949 թվականին կոմունիստները վտարեցին կուսակցությունը ցամաքային Չինաստանից:

Թայվանի իշխանությունները, խուսափելով տհաճ միջադեպերից, խոստացել են ամեն ինչ անել, որպեսզի չինացի զբոսաշրջիկներին զերծ պահեն հակակոմունիստական ակտիվիստների ակցիաներից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG