Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշքեկում տեղի ունեցած ԱՊՀ-ի պաշտպանության նախարարների խորհրդի նիստից հետո Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը հայտարարել է, թե «հակամարտությունների առկայության հետեւանքով իրավիճակը ԱՊՀ-ում հեռու է իդեալականից»:
«Հակամարտությունները ԱՊՀ-ի տարածքի թիվ մեկ խնդիրն են, դուք բոլորդ գիտեք հայ - ադրբեջանական հակամարտության մասին, Ադրբեջանի տարածքի 20 տոկոսն օկուպացված է», - ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ` ասել է Աբիեւն ու հավելել. - «Դժբախտաբար, այդ խնդիրը տակավին լուծված չէ, մինչդեռ ԱՊՀ-ի երկրներն իրենց կատեգորիկ կարծիքը դրա վերաբերյալ չեն արտահայտում»:
Ադրբեջանի պաշտպանության նախարարի խոսքերով` այդ իրավիճակը «ճեղքվածք է առաջացնում ԱՊՀ-ում»:
«Ցանկալի կլիներ, որ ԱՊՀ-ի երկրների միջեւ հարաբերությունները հիմնվեին միջազգային իրավունքի վրա, սակայն, ցավոք սրտի, այսօր դեռ չենք կարող այդ մասին խոսել», - ասել է Սաֆար Աբիեւը:
Բիշքեկում կայացած նիստին մասնակցել է նաեւ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Սեյրան Շահսուվարյանի փոխանցմամբ` Բիշքեկում Սեյրան Օհանյանը` Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնում առաջին անգամ, հանդիպում է ունեցել նաեւ իր ադրբեջանցի պաշտոնակցի հետ:
Հանդիպման ժամանակ քննարկվել են երկու երկրների զինված ուժերի շփման գոտում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի նվազեցմանն առնչվող, ինչպես նաեւ անհետ կորած ազատամարտիկների եւ Ադրբեջանում գտնվող հայ գերիների ճակատագրի վերաբերյալ խնդիրներ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նշված հարցերին հետագայում հնարավորինս անդրադառնալու վերաբերյալ:
Արմեն Քոլոյան, Պրահա