Մատչելիության հղումներ

Թադեի վանքը՝ Համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկվելու թեկնածու


ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեն այսօր Քվեբեկ կանադական քաղաքում բացվող իր նիստում պետք է համալրի Համաշխարհային ժառանգության ցուցակը, որում ընդգրկվելու թեկնածու է նաեւ Իրանում գտնվող Թադեի հայկական վանքը:

Ըստ DPA գործակալության՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից պահպանվող բնական եւ մշակութային օբյեկտների ցանկում ընդգրկվելու համար թեկնածուներ են ներկայացրել 41 երկրներ:

Ըստ ավանդության՝ Թադեի վանքը հիմնադրել է Թադեոս առաքյալը 66 թվականին, նախկին հեթանոսական տաճարի տեղում: Հավատացյալները պնդում են, թե Թադեոսը, որը Հայաստանում քրիստոնեության առաջին քարոզիչն էր, թաղված է հենց այս համալիրի տարածքում:

14-րդ դարում վանքը ավերվել է երկրաշարժից, այնուհետեւ վերակառուցվել է Զաքարե եպիսկոպոսի օրոք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG