Այսօր Աջարիայի մայրաքաղաքում կշարունակվի ՎՈւԱՄ-ի հերթական` երրորդ գագաթնաժողովը, որն անցկացվում է «ՎՈւԱՄ-ը միավորում է Եվրոպայի արեւելքը» խորագրի ներքո:
Բաթումի են ժամանել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, դիտորդի կարգավիճակով գագաթնաժողովին մասնակցում են Lիտվայի եւ Lեհաստանի նախագահներ Վալդաս Ադամկուսն ու Lեխ Կաչինսկին, Չեխիայի արտգործնախարար Կարել Շվարցենբերգն ու Միացյալ Նահանգների պետքարտուղարի օգնական Դեյվիդ Մերկելը:
ՎՈւԱՄ-ին անդամակցող Մոլդովայի նախագահ Վլադիմիր Վորոնինը գագաթնաժողովին չի մասնակցում: Տեղական մամուլի գնահատմամբ, Վորոնինը տեղի է տվել ռուսական ճնշմանը` գերադասելով Աջարիա ուղարկել արտաքին գործերի փոխնախարարին:
Ըստ լրատվական գործակալությունների` Բաթումիում ծավալված քննարկումների հիմնական թեման էներգետիկ համագործակցությունն է ՎՈւԱՄ-ի անդամ պետությունների եւ Արեւելյան Եվրոպայի երկրների միջեւ: Ինչպես եւ նախորդ տարի` այս անգամ էլ ուշադրության կենտրոնում է Օդեսա - Բրոդի - Գդանսկ խողովակաշարի կառուցումը, որի մանրամասները երեկ երեկոյան քննարկել են կազմակերպության անդամ երկրների էներգետիկայի նախարարները: Վրաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Խեթագուրին հայտարարել է, որ ծրագրի իրագործման դեպքում հնարավոր կլինի կասպիական նավթը արտահանել Ուկրաինա եւ Lեհաստան` շրջանցելով Ռուսաստանի տարածքը:
Իլհամ Ալիեւի եւ Միխեիլ Սահակաշվիլիի` Բաթումիում կայացած բանակցությունները ես հիմնականում նվիրված էին էներգետիկ ոլորտում Ադրբեջանի եւ Վրաստանի համագործակցության սերտացմանը:
Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա