Փառատոնի արմատները ձգվում են մինչեւ 2001 թվականը, երբ Մնջախաղի թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը նախաձեռնեց «Նազենիկ» միջազգային փառատոնը, որը, սակայն, ավանդական չդարձավ:
«Այժմ կրկին, կարծես, վերածնվում է փառատոնը, սակայն` ավելի մեծ մասշտաբներով եւ թափով», - ասում է փառատոնի համակարգող Արուս Արամյանը:
Փառատոնի ընթացքում ներկայացվելու են 3 մնջախաղային ժանրեր`
պանտոմիմա, պլաստիկ պարեր եւ փողոցային թատրոն:
Մասնակիցներ են ժամանելու 6 երկրներից` Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից, Իսպանիայից, Իտալիայից, Հունաստանից եւ Լատվիայից:
«Հայաստանից ներգրավված է ողջ դաշտը. Մնջախաղի պետական թատրոնը, «Միհր» պլաստիկ պարային թատրոնը, նույնիսկ պետական կրկեսը», - ասում է Արամյանը:
Փառատոնը բացվելու է շքերթով, այնուհետեւ 5 օրերի ընթացքում թե’ ցերեկը, թե’ երեկոյան եւ նույնիսկ գիշերը Ծաղկաձորը հագեցած է լինելու արվեստի շնչով:
Ցերեկային ժամերին փողոցային թատրոններն են գործելու, երեկոյան արդեն բացօթյա բեմերում մնջախաղ է ներկայացվելու, իսկ փառատոնի 4 գիշերներն անցնելու են տարբեր երաժշտական ոճերի ներքո` ջազ, բլյուզ, հիփ-հոփ եւ էստրադա:
Մնջախաղի միջազգային փառատոնը առայժմ երկու տարին մեկ անգամ է նախատեսվում անցկացնել: Արուս Արամյանն ասում է, որ 2010 թվականի այս փառատոնին մասնակցելու համար իրենք արդեն հայտեր են ստացել:
Տաթեւիկ Լազարյան