Մատչելիության հղումներ

Պաշտոնյաների եւ պաշտոնաթող գեներալների ձերբակալության նոր ալիք Թուրքիայում


Այսօր առավոտյան Անկարայում եւ Ստամբուլում ձերբակալվել է 24 մարդ, այդ թվում բարձրաստիճան պաշտոնյաներ եւ պաշտոնաթող զինվորականներ, ովքեր կասկածվում են մի շարք սպանություններ նախապատրաստելու մեջ:

Դատախազության տվյալներով՝ ձերբակալվածները կարող են լինել «Էրգենեկոն» ծայրահեղ ազգայնական խմբավորման անդամներ:

Ենթադրություններ կան, որ «Էրգենեկոն»-ը առնչություն ունի «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության, ինչպես նաեւ Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկի դեմ մահափորձի հետ:

«Ֆրանսպրես»-ի վկայությամբ՝ ձերբակալվածների թվում են գեներալներ Հուրսիթ Թոլոնը եւ Սեներ Էրույգյուրը, որոնք ընդդիմանում էին իշխող կուսակցությանը:

Խուզարկվել է «Ջումհուրիեթ» հակակառավարական թերթի խմբագրությունը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG