Մատչելիության հղումներ

Իսպանիան` Եվրոպայի չեմպիոն


Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականը դարձավ Եվրոպայի չեմպիոն` «Եվրո - 2008»-ի եզրափակիչ խաղում 1:0 հաշվով առավելության հասնելով Գերմանիայի հավաքականի նկատմամբ:

Երեկ երեկոյան Վիեննայում կայացած հանդիպման միակ գոլը խփեց Ֆերնանդո Տորեսը` խաղի 33-րդ րոպեին:

Վնասվածքի պատճառով եզրափակիչ խաղին չէր մասնակցում Իսպանիայի հավաքականի եւ «Եվրո - 2008»-ի լավագույն ռմբարկու Դավիդ Վիլյան, իսկ Գերմանիայի հավաքականի ավագ Միխաել Բալակը խաղում էր վնասվածքով:

Իսպանիան երկրորդ անգամ է դառնում Եվրոպայի չեմպիոն. առաջին անգամ դա տեղի էր ունեցել 1964 թվականին: 1984 թվականին իսպանացիները դուրս էին եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ, որտեղ Ֆրանսիայի հավաքականից պարտություն էին կրել 0:2 հաշվով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG