Մատչելիության հղումներ

Լրագրողի եւ դիտորդի աշխատանքը խոչընդոտած ընտրական հանձնաժողովի նախագահի նկատմամբ գործն ուղարկվել է դատարան


Հատուկ քննչական ծառայությունը ավարտել եւ դատարան է ուղարկել քրեական գործը, որով Երեւանի Էրեբունի համայնքի թիվ 13/16 ընտրական տեղամասի հանձնաժողովի նախագահ Վասիլ Աֆյանը մեղադրվում է նախագահական ընտրությունների օրը «Հայկական ժամանակ» թերթի թղթակից Լուսինե Բարսեղյանի եւ դիտորդ Արմեն Մարտիրոսյանի աշխատանքը խոչընդոտելու մեջ:

Ըստ գլխավոր դատախազությունից այսօր ստացված հաղորդագրության՝ Աֆյանը, խախտելով օրենսդրությունը, պահանջել է տեղամասից հեռացնել լրագրողին եւ դիտորդին, «այդպիսով խոչընդոտելով նրանց լիազորությունների իրականացմանը»:

Վասիլ Աֆյանին մեղադրանք է ներկայացվել ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու համար: Այդ հոդվածը նախատեսում է պատիժ՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով տուգանքի կամ առավելագույնը երեք ամիս ժամկետով կալանքի տեսքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG