«Նոր ծրագիրը նախատեսում է գիտության ոլորտում համագործակցության զարգացում, մասնավորապես, երկրաբանության եւ սեյսմոլոգիայի, նանոտեխնոլոգիայի, աստղաֆիզիկայի, կենսաբանության եւ բժշկագիտության բնագավառներում գիտական հետազոտություններ կատարելու ուղղությամբ: Առաջիկա տարիներին ուշադրություն է դարձվելու դպրոցական խնդիրներին: Ջավախքի հայկական դպրոցների եւ Թբիլիսիի հայկական դպրոցների խնդիրները երկու կողմերի ուշադրության կենտրոնում են լինելու, միաժամանակ, առավել խորը համագործակցություն է իրականացվելու հայաստանյան եւ վրացական բուհերի միջեւ», - տեղեկացրեց Սպարտակ Սեյրանյանը:
Երեւան այցելությունը Վրաստանի կրթության եւ գիտության նախարար Գեորգի Նոդիայի առաջին պաշտոնական այցն էր արտասահման: Նա նույնպես նոր հուշագրում կարեւորեց հստակ առաջադրանքների եւ ծրագրերի առկայությունը:
Համաձայն նոր ծրագրի` կողմերը պարտավորվում են միմյանց տրամադրել 10 բուհական եւ 5 ասպիրանտական ամենամյա կրթաթոշակներ` փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մասնագիտություններում: Քայլեր են ձեռնարկվելու Հայաստանի եւ Վրաստանի կրթական հաստատությունների միջեւ ուղղակի կապերի հաստատման եւ հարաբերությունների հետագա զարգացման, աշակերտների եւ ուսուցիչների փոխայցելությունների ապահովման ու աշակերտական համատեղ ճամբարների կազմակերպման ուղղությամբ:
Էրիկ Ղազարյան