Մատչելիության հղումներ

Լրագրողների պաշտպանության կոմիտեն դատապարտել է «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի ձերբակալումը Թուրքմենստանում


Լրագրողների պաշտպանության կոմիտեն այսօր դատապարտել է «Ազատություն» ռադիոկայանի թուրքմենական ծառայության համար աշխատող լրագրող Սազակ Դուրդիմուրադովի ձերբակալությունը եւ կոչ է արել անհապաղ ազատ արձակել նրան:

Այս շաբաթ Դուրդիմուրադովը ձերբակալվել եւ խոշտանգումների է ենթարկվել, երբ չի հետեւել ռադիոկայանի համար աշխատելուց հրաժարվելու՝ իշխանությունների հորդորին:

«Էմնիսթի ինթերնեշնլ» իրավապաշտպան կազմակերպությունը փաստում է, որ Թուրքմենստանի իշխանությունները պարբերաբար հետապնդում են անկախ լրագրողներին, ճնշելով ազատ խոսքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG