«Մենք կիսում ենք մեր եվրոպական դաշնակիցների հույսը, որ Թուրքիան եւ Հայաստանը շուտով կկարգավորեն իրենց հարաբերությունները, եւ սա կներառի որոշում Թուրքիայի կողմից` Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու եւ սահմանը վերաբացելու, Հայաստանի կողմից` Թուրքիայի հետ առկա սահմանները ճանաչելու մասին», - Վաշինգտոնում հայտարարել է ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի օգնական Մեթյու Բրայզան:
Նա հույս է հայտնել, որ այդ քայլերի արդյունքում «Միացյալ Նահանգների երկու բարեկամ երկրների միջեւ տեղի կունենան անցյալի ողբերգական իրադաձությունների շուրջ անկեղծ քննարկումներ»:
«Հենց այսօր արդեն այդ ուղղությամբ առկա են որոշ դրական տեղաշարժեր», - ասել է Մեթյու Բրայզան` անդրադառնալով Թուրքիայի նախագահին Երեւան հրավիրելու եւ Հայաստան - Թուրքիա ֆուտբոլային խաղը միասին դիտելու` Հայաստանի նախագահի մտադրությանը:
«Սա ապշեցուցիչ զարգացում է, որ անհնարին էր թվում մի քանի ամիս առաջ», - իր գոհունակությունը հայտնելով` նշել է ամերիկացի դիվանագետը:
«Ես բավական երկար ժամանակ եմ անցկացրել Սերժ Սարգսյանի հետ եւ կարող եմ ասել, որ նա իր նախորդից մի փոքր այլ կերպ է մտածում: Երբ մի քանի շաբաթ առաջ նա եւ Ադրբեջանի նախագահը հանդիպեցին Սանկտ Պետերբուրգում, տպավորություն ստեղծվեց, որ այս երկու առաջնորդների հայացքները շատ ավելի մոտ են, քան Սերժ Սարգսյանի նախորդինն ու Իլհամ Ալիեւինը: Երկու առաջնորդներն էլ կարծես պրագմատիկ են, պրակտիկ եւ պատրաստ ուսումնասիրել յուրաքանչյուր կողմի պահանջները` ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում», - ասել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան` հույս հայտնելով, որ հակամարտության կարգավորման շրջանակային համաձայնագիրը կստորագրվի մինչեւ տարեվերջ:
Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը այս խնդիրներին անդրադարձել է տարածաշրջան այցից առաջ` Վաշինգտոնի ինստիտուտներից մեկում ներկայացնելով թուրք - ամերիկյան հարաբերությունների անցյալը, ներկան ու ապագան:
«Էներգետիկայի, անվտանգության եւ ժողովրդավարության ոլորտներում պաշտոնական Վաշինգտոնի եւ Անկարայի համագործակցությունը այժմ մի այնպիսի խորը եւ իսկապես ռազմավարական գործընկերության հիմք է ստեղծել, որպիսին երբեւէ չի եղել անցյալում», - հայտարարել է Մեթյու Բրայզան եւ ընդգծել. - «Մեր ռազմավարական համագործակցության ներուժը առավելագույնի հասցնելու համար Միացյալ Նահանգների հաջորդ վարչախումբը պետք է նկատի ունենա այս գործոնները, Թուրքիան էլ պետք է ամրապնդի իր քաղաքական ու տնտեսական բարեփոխումները»:
Հեղինե Բունիաթյան, Պրահա