Երեւանի քրեական դատարանն այսօր 1 տարվա ազատազրկման դատապարտեց Անդրանիկ Ղազարյանին՝ մարտի 1֊2-ի իրադարձությունների ժամանակ Մաշտոցի պողոտայի խանութները կողոպտելու մեղադրանքով: Միաժամանակ նա անմեղ է ճանաչվել «Զանգվածային անկարգություններ» հոդվածով:
Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղար Ալինա Ենգոյանը հայտնում է, որ Անդրանիկ Ղազարյանը մեղադրվել է այն բանում, որ մարտի 1-ին բացահայտ հափշտակել է «Ռոբերտո» խանութ-սրահի ապրանքներից 22.500 դրամ արժեքով կնոջ մեկ զույգ երկարաճիտ կոշիկ եւ «Երեւան-Սիթի» սուպերմարկեթի ապրանքներից 9 տարա՝ 4590 դրամ ընդհանուր արժեքով «Կոպոլիվա» տեսակի ձիթապտուղ, պատճառելով մոտ 27 հազար դրամի նյութական վնաս: