Մատչելիության հղումներ

Հանրահավաքի մասին օրենքի փոփոխությունները ուժի մեջ կմտնեն վաղը


Հինգշաբթի օրը ուժի մեջ կմտնեն «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքի փոփոխությունները, որոնք ընդունվել էին Ազգային ժողովի վերջին նստաշրջանում: Այսօր դրանք հրապարակվել են «Պաշտոնական տեղեկագիր»-ում:

Փոփոխությունները մեղմացնում են այն խիստ սահմանափակումները, որոնք խորհրդարանը հաստատել էր մարտի 1-ի դեպքերից հետո հայտարարված արտակարգ դրության ժամանակ:

Հանրահավաքներ եւ երթեր անցկացնելու սահմանափակումների վերացումը նաեւ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի պահանջն էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG